Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am

Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am

Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ արթնանալ: Մոտեցումները կարող են շատ տարբեր լինել՝ ամենակտրուկ միջոցներից մինչև “դիմացեք, ժամանակի հետ կանցնի” մոտեցումը, սակայն մայրերի մեծամասնությունը ցանկանում է այս հարցը լուծել մեղմորեն՝ առանց երեխայի և իր սթրեսների: Արդյո՞ք սա հնարավոր է:

Առաջին հերթին, հիշենք, որ երեխայի համար գիշերը մի քանի անգամ արթնանալը նորմալ երևույթ է: Անկախ սնուցման ձևից՝ մինչև 3-4 տարեկան երեխաներն առանց արթնանալու կարող են քնել 6 ժամ և ավելի քիչ: Առանց արթնանալու քնելը, որը մեծահասակների մոտ նորմա է, նորածինների և մանկահասակ երեխաների դեպքում ֆիզիոլոգիական նորմա չէ. եթե մեծահասակների մոտ մակերեսային քունը կազմում է քնի 20%-ը, ապա նորածինների մոտ՝ 80%-ը, մեկուկես տարեկան երեխաների մոտ՝ 50%-ը, իսկ երկու-երեք տարեկանների մոտ՝ մոտավորապես 30%-ը: Մակերեսային քունը հեշտ է ընդհատվում, հատկապես, եթե անհանգստացնող բան կա: Հայտնի հոգեբան Վինիկոտն ասում է, որ հենց մակերեսային քնի ժամանակ է տեղի ունենում ուղեղի ակտիվ զարգացումը:

Բնության տեսանկյունից գիշերային կերակրումները հիմնավորված են. կաթնարտադրության համար պատասխանատու պրոլակտին հորմոնն ամենաշատն է արտադրվում գիշերը ժամը 2-ից մինչև առավոտյան 7-ը: Նորածինը, որն արգանդում անդադար սնուցվելուց հետո դեռ չի կարողանում երկար ժամանակ սոված մնալ, հենց այս ժամերին արթնանում է ուտելու համար:  Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են սկսել գիշերը հաճախ արթնանալ, քանի որ ցերեկը քիչ են ուտում, կամ ատամների ծկթելու խնդիր ունեն, կամ` այլ պատճառներով:

Եթե երեխան մեկ տարեկանից փոքր է…

Մոտավորապես հինգ ամսականում, իսկ երբեմն ավելի շուտ, երեխաները սկսում են արթնանալ ատամ ծակելու հետ կապված անհանգստությունից: Կաթնախառնուրդով կերակրող մայրերը կարող են նկատել, որ երեխան սկսում է դժվարությամբ քնել և հարկ է լինում նրան ավելի երկար օրորել: Կրծքով կերակրող մայրերը երեխային հանգստացնում են ավելի հաճախ կերակրելով: Եթե կասկածում եք, որ գիշերային հաճախ կերակրումները ատամների ծկթելու արդյունք են, կարող եք փորձել հետևյալը.

  • Երեխայի լնդերին քսեք հատուկ նախատեսված տեղային քսուկներ (ցանկալի է օգտագործել միայն գիշերը):

  • Եթե երեխան արդեն հավելյալ սնունդ է ուտում, ապա կարելի է փորձել քնելուց առաջ հավելյալ սնունդ տալ: Սակայն կան երեխաներ, ովքեր ավելի վատ են քնում հավելյալ սնունդ ուտելուց հետո, ուստի այս մեթոդը կիրառելիս պետք է հաշվի առնել այս հանգամանքը:

  • Երեխային կրծքով կերակրեք ձեր քնելուց անմիջապես առաջ: Շատ երեխաներ լավ ուտում են քնած ժամանակ և չեն արթնանում:

  • Փորձեք այնպես կազմակերպել երեխային լողացնելը, որ դա նրան օգնի ավելի երկար քնել: Եթե լոգանքը երեխային հանգստացնում է, լողացրեք քնելուց անմիջապես առաջ, եթե հակառակը՝ լողացրեք ցերեկը:


Որոշ դեպքերում գիշերային կերակրումների կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել նրանով, որ երեխաները ցերեկը սկսում են ավելի քիչ կուրծք ուտել: Պատճառները կարող են տարբեր լինել՝ մտավոր և ֆիզիկական զարգացման որոշ փուլերում երեխաները ցերեկը հեշտ են շեղվում և քիչ են ուտում, կամ մայրերը սկսում են աշխատել և բացակայում են տնից և այլն: Ի՞նչ անել նման դեպքերում:

  • Փորձեք ցերեկը կերակրել հանգիստ միջավայրում: Անհանգիստ երեխաներին կուրծք առաջարկեք կիսամութ և անաղմուկ սենյակում:

  • Փորձեք շեշտը դնել քնելուց առաջ և քնելուց անմիջապես հետո կերակրումների վրա, երբ երեխան կա՛մ քնկոտ է, կա՛մ դեռ լիարժեք արթնացել:

  • Հնարավորինս շատ մաշկային շփում ունեցեք երեխայի հետ ցերեկը: Շփվեք, շոյեք, գրկեք, խաղացեք նրա հետ: Սա հատկապես կարևոր է, երբ երեխան նոր զարգացման փուլ է հաղթահարում՝, սկսում է չորեքթաթել, քայլել և այլն:


Եվս մեկ խորհուրդ. երեխայի քնելուց հետո սպասեք ևս քսան րոպե և նոր հեռացեք, որպեսզի երեխան մակերեսային քնից մտնի խորը քուն: Շատ մայրեր երեխայի մոտ թողնում են իրենց հագուստը, որից նրանց հոտն է գալիս, և երեխան արթնանալիս մտածում է, թե մայրը դեռ իր կողքին է:

Եթե երեխան մեկ տարեկանից մեծ է…

Մեկ տարեկանից մեծ երեխան, սովորաբար, արթնանում է ոչ թե կրծքով կերակրվելու համար, այլ կրծքով կերակրվում է հանգստանալու և նորից քնելու համար: Շատ հաճախ գիշերային կերակրումների թիվը պայմանավորված է լինում երեխայի բնավորությամբ, նրա զարգացման պայմաններով և առանձնահատկություններով:

Հաճախ կերակրումները բնորոշ են պահանջկոտ երեխաներին: Դա ասես սիրելի ռեստորան գնալու պես մի բան լինի՝ հաճելի մթնոլորտ, համեղ ուտելիք, ընտիր խոհանոց և արագ ու բարեհամբույր սպասարկում: Կյանքը հիասքանչ է….

Այս խնդրին լուծում գտնելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք գիշերային կերակրումները ձեզ համար լուրջ խնդիր են: Կգա մի պահ, երբ դրանք կվերջանան, և դուք կկարողանաք ամբողջ գիշեր քնել: Սակայն, եթե գիշերային կերակրումներից շատ եք հոգնում, չեք կարողանում օրվա ընթացքում ակտիվ լինել, ապա պետք է իրավիճակը փոխել:

Եթե չի հաջողվում հանել բոլոր գիշերային կերակրումները, կարելի է փորձել գոնե նվազեցնել դրանց թիվը: Փորձեք հետևյալ 11 տարբերակները.

  1. Ավելի հաճախ կերակրեք ցերեկը:

  2. Ավելացրեք մաշկային շփումը երեխայի հետ ցերեկը: Կրեք նրան սլինգի մեջ կամ, պարզապես, ավելի շատ գրկեք և սիրեք: Հաճախ գիշերային կերակրումները կարող են նշանակել, որ երեխան դեռ պատրաստ չէ ձեզնից այնքան հեռու կամ “ազատ” լինելուն, որքան դուք եք որոշել:

  3. Արթնացրեք և լավ կերակրեք երեխային ձեր քնելուց առաջ: Շատ երեխաներ հեշտությամբ են արթնանում կերակրվելու համար, իսկ որոշները նույնիսկ կարող են չարթնանալ և ուտել քնի մեջ:

  4. Սովորեցրեք երեխային քնելու այլ ձևերին: Կարող եք քնացնել սլինգի մեջ, իսկ հետո տեղափոխել մահճակալի մեջ: Կարող եք նաև սայլակով հանել զբոսանքի: Այս ամենը կարող է անել նաև հայրը:

  5. Կուրծքը չպետք է հեշտ հասանելի լինի երեխայի համար: Քնեք այնպիսի գիշերանոցով, որի դեպքում դժվար է գտնել կուրծքը:

  6. Երբ երեխան 12-18 ամսական է, նա արդեն կարող է հասկանալ պարզ նախադասություններ: Բացատրեք երեխային, որ գիշերը նրան չեք կարող կերակրել: Կարող եք ասել՝ “Ես կկերակրեմ քեզ, երբ արևը դուրս գա” կամ “ՙՄաման քնում է, պապան քնում է, դու քնում ես, կաթիկը քնում է:” Կարևորը, որ երեխան հասկանա, որ մութ ժամանակ “խոհանոցը” փակ է: Կարող եք նույնիսկ մի քանի երեխայի նկար տպել, որոնք առանց կրծքի են քնած, և ձեր բալիկին ցույց տալ:

  7. Այլընտրանք առաջարկեք: Հիշեք, որ բացի կրծքով կերակրելուց երեխային գուրգուրելու կամ սիրելու այլ ձևեր կան: Թող հայրը ձեզ օգնի այդ հարցում և փորձի զարգացնել երեխային հանգստացնելու իր հմտությունները: Նա կարող է դա անել հանգստյան օրերին:

  8. Մեծացրեք ձեր և երեխայի մարմինների միջև ֆիզիկական տարածությունը: Կարող եք նրանք քնացնել այլ սենյակում՝ քրոջ կամ եղբոր հետ, կերակրել այդ սենյակում և հետո վերադառնալ ձեր ննջարան:

  9. Ուղղակի ասեք “ոչ”՝ հանգիստ և ինքնավստահ:

  10. Քնեք այլ սենյակում: Եթե երեխան շարունակում է հաճախ կուրծք պահանջել, թող նրա “խոհանոցը” տեղափոխվի այլ սենյակ՝ թողնելով երեխային հայրիկի հետ: Հնարավոր է, որ երեխան սկսի ավելի քիչ արթնանալ, եթե կրծքով կերակրվելու հնարավորություն չլինի, այլ լինի միայն հայրիկի ներկայությունը: Այս մեթոդը թող լինի գիշերային կերակրումների հարցը լուծելու ամենավերջին տարբերակը:

  11. Եթե վերոհիշյալ մեթոդներից որևէ մեկի դեպքում զգում եք, որ այն վատ է անդրադառնում երեխայի ցերեկային վարքի վրա, փոխեք մեթոդը: Եթե գիշերային կերակրումները հանելու ընթացքում ցերեկը երեխան իրեն նորմալ է զգում, ապա կարող եք շարունակել: Եթե զգում եք, որ երեխան ցերեկը ձեզ ավելի “կպած” է դառնում, ապա փորձեք նվազեցնել գիշերային կերակրումները հանելու արագությունը: Հիշեք, որ կրծքով կերակրումը ձեր և երեխայի համատեղ կյանքում մի կարճ ժամանակահատված է, որը, սակայն, դուք ջերմությամբ եք հիշելու ձեր ամբողջ կյանքի ընթացքում:

Սկզբնաղբյուր. kksenyak.am
Լուսանկարը. hi.dn.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am
Ինչպե՞ս է մոր տրամադրությունն ազդում փոքրիկի վրա. morevmankan.am

Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...

Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային
Հոգեբանորեն առավել վնասակար խոսքերը, որ ծնողը կարող է ասել իր երեխային

Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...

Շեղված վարքը` դեռահասության տարիքում
Շեղված վարքը` դեռահասության տարիքում

Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...

Հոգեկան առողջություն
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am

Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...

Սեքսոլոգիա
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com
Երեխայի դաստիարակության 19 ոսկե պատվիրան մեծանուն մանկավարժ, փիլիսոփա Մարիա Մոնտեսորիից. myentertrain.com

Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...

Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am
Սեռական հասունացում կամ ուղղակի հասունացում. հարցերին պատասխանում է Մարինա Մելքումովան. arabkirjmc.am

Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...

Բժշկի ընդունարանում
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Խոսքի զարգացումը նախադպրոցական տարիքում բնական և արհեստական բիլինգվիզմի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...

Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am
Ինչի դեմ պետք է պայքարեն ծնողները. գիտնականներ. 1in.am

Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...

Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am
Հոգեբանները ներկայացրել են երեխաների համար հիպերխնամակալության վտանգավորության մասին. 1in.am

Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...

Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am
Դաստիարակեք ֆինանսապես անկախ երեխաներ. mediamax.am

Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...

Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com
Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին. movsisyannune.com

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...

Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am
Ինչպես երեխաներին սովորեցնել նկարել. 1in.am

Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...

Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am
Ի՞նչ հեքիաթներ է պետք կարդալ երեխաների համար քնից առաջ. news.am

Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...

10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am
10 նշան այն բանի, որ ձեր երեխան Ինդիգո է. mediamag.am

Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...


Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYTdyFiK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384